Hotel Russia-ն առաջարկում է ծառայությունների լայն սպեկտր ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարների համար
Գործում են ինչպես անվճար ծառայություններ, որոնք ներառված են արժեքի մեջ, այնպես էլ հավելյալ վճարով ծառայություններ
Մեր ծառայությունները կդարձնեն Ձեր հանգիստը գունավոր, բազմաբովանդակ ու անմոռանալի...
ծառայություններ բնակվելիս
Մեծացնել լուսանկարը
Ծովի աղով լողավազան
Փակ լողավազանում ջուրը զտվում է բազմակի մաքրման համակարգով: Լողավազանը 18x6 մետր է, խորությունը՝ 150-ից 160 սանտիմետր: Մեր պրոֆեսիոնալ փրկարարը մշտապես գտնվում է լողավազանի տարածքում: Լողավազանը հագեցած է երկու առանձին հանդերձարաններով, զգեստապահարաններով, լոգասենյակներով: Տարածքում տեղադրված են հարմարավետ կաշվե աթոռներ՝ իրենց սեղաններով: Ձմռանը լողավազանում ջուրը տաքացվում է մինչև 30 °C
Մեծացնել լուսանկարը
Մարզասրահ
Առողջ ապրելակերպի կողմնակիցների համար Hotel Russia-ն առաջարկում է մարզասրահ՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով: Այստեղ կարող եք մարզվել մարզական հեծանիվներով, ծանրաձողերով, մկանների տարբեր խմբերի համար նախատեսված հատուկ մարզասարքերով, մերսման գնդակներով, ինչպես ստանալ պրոֆեսիոնալ օգնություն մարզչի կողմից՝ անհրաժեշտության դեպքում
Մեծացնել լուսանկարը
Մաֆակումբ
Մաֆակումբը ժամանցի սենյակ է, որը նախատեսված է սեղանի խաղերի, մասնավորապես մաֆիա խաղի համար: Սենյակը հագեցած է խաղի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաներով (խաղային քարտեր, ձայնարկիչ, դիմակներ), մտածված է նաև հատուկ փափուկ զոնա՝ խաղից դուրս մնացած մասնակիցների համար: Մաֆակումբում առկա են նաև սեղանի այլ խաղեր՝ բազմազան և հետաքրքիր ժամանց ապահովելու համար
Մեծացնել լուսանկարը
Կինոսրահ
70 հոգու համար նախատեսված կինոսրահը հագեցած է մեծ էկրանով, պրոյեկտորով և 8 + 1 ձայնով: Հյուրերը կարող են ընտրել իրենց նախընտրած ֆիլմերը, համերգները կամ մուլտֆիլմերը և վայելել երեկոները հարմարավետ միջավայրում
Մեծացնել լուսանկարը
Խաղասենյակներ
Խաղասենյակները նախատեսված են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Խաղասրահներում կան զվարճալի և ինտելեկտուալ խաղեր, խաղահրապարակներ ՝ լաբիրինթ, տնակներ, սղարաններ, գնդիկներով լողավազաններ, խաղային ավտոմատներ, պինգ-պոնգ: Իսկ մեր հոգատար աշխատակցուհին կհետևի երեխաներին իրենց խաղի ընթացքում
Մեծացնել լուսանկարը
Անվճար տրանսֆեր դեպի ճոպանուղի
Hotel Russia-ն հյուրերին առաջարկում է անվճար տրանսֆեր հյուրանոցից դեպի ճոպանուղի՝ իր հարմարավետ ավտոբուսներով
Մեծացնել լուսանկարը
Արևելյան շոգեբաղնիք
Արևելյան շոգեբաղնիքը ամբողջովին պատրաստված է քարից և մարմարից, հագեցած է առանձին լողավազանով՝ մշտապես ֆիլտրվող ջրով, ցնցուղասենյակով, հանդերձարանով և կաշվե փափուկ բազմոցներով: Շոգեբաղնիքը նախատեսված է 4 անձի համար: Առկա են լոգարաններ և անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ: Ցանկության դեպքում տրամադրվում են հատուկ արոմատիզատորներ: Այստեղ հնարավոր է կազմակերպել նաև ՍՊԱ պրոցեդուրաներ և մերսումներ
Մեծացնել լուսանկարը
Ֆիննական շոգեբաղնիք
Ֆիննական շոգեբաղնիքը հագեցած է առանձին լողավազանով՝ մշտապես ֆիլտրվող սառը ջրով, որում կարող եք լողալ համամից հետո, ցնցուղասենյակով, հանդերձարանով և կաշվե փափուկ բազմոցներով: Շոգեբաղնիքը նախատեսված է 4 անձի համար: Առկա են լոգարաններ և անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ: Ցանկության դեպքում տրամադրվում են հատուկ արոմատիզատորներ: Այստեղ հնարավոր է կազմակերպել նաև ՍՊԱ պրոցեդուրաներ և մերսումներ
Մեծացնել լուսանկարը
Playstation
Խաղերի սիրահարների համար Hotel Russia-ն առաջարկում է playstation: Ներքևում ներկայացված է խաղի մեկ ժամի արժեքը
Մեծացնել լուսանկարը
Կոնֆերանս դահլիճ
Կոնֆերանս դահլիճը նախատեսված է սեմինարների, գործնական միջոցառումների և բիզնես հանդիպումների կազմակերպման համար: Այն նախատեսված է 50-70 անձի համար: Կահույքի դասավորությունը կարող է տարբեր լինել՝ կախված միջոցառման տեսակից: Դահլիճը հագեցած է պրոֆեսիոնալ պրոյեկտորով և էկրանով, ինչպես նաև երեք առանձին տաղավարներով՝ սինխրոն թարգմանությունների համար: Յուրաքանչյուր միջոցառման համար տրամադրվում են ջրեր, գրիչներ, նոթատետրեր: Դահլիճը ձայնամեկուսացված է, ունի իր առանձին սանհանգույցը: