Հյուրանոցի մասին - Hotel Russia, ք. Ծաղկաձոր

Բարձրակարգ Hotel Russia-ն գտնվում է առողջարանային քաղաք Ծաղկաձորի կենտրոնում Համապատասխանելով միջազգային բարձր ստանդարտներին, հյուրանոցն առաջարկում է պայմաններ լիարժեք հանգստի համար. հարմարավետ համարներ՝ սկսած ստանդարտ (Single/Double) կարգից մինչև ներկայացուցչական լյուքս (Executive Suite), ինչպես նաև շքեղ ինտերիեր, ընդարձակ տարածք, ծառայությունների լայն սպեկտր (անվճար և վճարովի), համեղ խոհանոց՝ սննդի բազմազան տեսականիով Հյուրանոցում առկա են բազմաթիվ ծառայություններ բազմաբովանդակ հանգստի համար՝ լողավազան, մարզասրահ, արևելյան և ֆիննական շոգեբաղնիքներ, ՍՊԱ, հանգստի սենյակ, կինոթատրոն, մաֆակումբ, լաունջ բար, բար, բացօթյա սրճարան և մանկական խաղասենյակներ, որտեղ երեխաներին կհետևի հոգատար աշխատակցուհին Հյուրերին առաջարկվում է սննդի տարբերակներն ընտրելու հնարավորություն. նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը մատուցվում է ռեստորանում, որտեղ առկա է շվեդական սեղան Հյուրանոցն ունի շուրջօրյա հսկողություն, ինչն է՛լ ավելի անվտանգ է դարձնում հանգիստը *Կայքը ներկայացնում է ՀՀ-ն

Պրեզենտացիա

Բնակության պայմաններ

Hotel Russia-ում ապահովված են բոլոր պայմանները լիարժեք հանգստի համար
Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում Ամրագրման չեղարկման դեպքում խնդրում ենք նախազգուշացնել՝ զանգահարելով +374 98 06 19 19

Կանոններ և պայմաններ

Ամրագրման չեղարկման դեպքում խնդրում ենք նախազգուշացնել՝ զանգահարելով +374 98 06 19 19